
«Ժողովուրդ». փաստաթղթերն են պատրաստում
Վերջերս «Արմավիա» ընկերությունը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ներկայացնել փաստաթղթեր՝ ընկերության սնանկացման վերաբերյալ: Շատ չանցած՝ «Արմավիա»-ն հայտարարեց նաև, թե իրենք ներկայացնելու են ոչ թե սնանկացման դիմում, այլ «առողջացման» ծրագիր: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչ փուլում է գտնվում գործընթացը, և «Արմավիա»-ն երբ է պատրաստվում դիմել դատարան՝ սնանկացման հարցով:
«Արմավիա»-ի մամուլի ծառայությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին. «Դեռևս իրավաբանները փաստաթղթեր են պատրաստում, որպեսզի դիմեն դատարան: Առողջացման ծրագրի հետ կապված կա հետևյալը. Հանրային խորհուրդը մեր մասնագետներին խնդրեց ներկայացնել՝ արդյոք մենք տեսնո՞ւմ ենք ինչ-որ ճանապարհներ: Մեր մասնագետները ներկայացրին այն ամենը, որը կոչվում է առողջացման ծրագիր: Իսկ Հանրային խորհուրդը պետք է իր եզրակացություններն անի»:
Մեկնաբանել