
«Չորրորդ ինքնիշխանություն». դրա մեջ էլ են խաբում
Բանից պարզվում է՝ կառավարությունը որոշել է 30 տոկոսով սուբսիդավորել գազի գինը հենց Հայաստանի սահմանին և ոչ թե սուբսիդավորել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը:
«ՉԻ» - Սա շատ «շուստրի» որոշում է, և ահա թե ինչու: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն, ինչպես հայտնի է, Հայաստանին վաճառվող գազը թանկացրել է ընդամենը 90 դոլարով, բայց «Հայռուսգազարդը», դրանից օգտվելով, բնակչությանը մատակարարվող գազը թանկացնում է միանգամից 215 դոլարով, այսինքն՝ 125 դոլար էլ «իր կողմից» է թանկացնում:
Բայց Հայաստանի կառավարությունը, փաստորեն, «Հայռուսգազարդի» թանկացման հետ գործ չունի, այսինքն՝ միայն սահմանի վրայի 270 դոլարի 30 տոկոսն է սուբսիդավորում, ինչն էլ կազմում է 81 դոլար: Արդյունքում ստացվում է, որ «Հայռուսգազարդի» սահմանած սակագինը (221 հազար դրամ կամ 532 դոլար) կնվազի ընդամենը 81 դոլարով և կկազմի 451 դոլար:
Հասկացա՞ք: Այսինքն՝ կոնկրետ բնակչության համար կառավարությունն ընդամենը 15 տոկոսով է սուբսիդավորելու գազի սակագինը: Բայց ամեն տեղ խոսում է 30 տոկոսի մասին: Ինչպես միշտ:
Մեկնաբանել