HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարբերդ գյուղում ջրատար խողովակ է վնասվել

Մայիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը, ինչից ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը' մոտ 200 քմ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները խողովակում դադարեցրել են ջրի հոսքը, էլ. ցանցի աշխատակիցներն ապամոնտաժել են էլ. սյունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter