«Չորրորդ ինքնիշխանություն». Սխալ հասցեով են դիմում
ՀՀ կառավարությունը մտադիր է բարի կամքի տեր մարդկանց կոչ անել գումարներ փոխանցել գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին՝ կարկուտից տուժած համայնքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Սա, իհարկե, շատ ազնիվ նախաձեռնություն է: Անհասկանալի է միայն, թե ինչու՞ է գյուխնախարար Սերգո Կարապետյանը (հենց նա է ստորագրել ուղերձի տակ) դիմել հանրությանը եւ ոչ թե կառավարության անդամներին:
Վերջին հաշվով, մեկուկես էջանոց սրտաճմլիկ ուղերձի փոխարեն կարելի էր ընդամենը երկու նախադասություն գրել. «ՀՀ կառավարության մեծարգո անդամներ: Հաշվի առնելով կարկտահարության աղետալի հետեւանքները՝ առաջարկում եմ մեկ շաբաթ հրաժարվել պերերիվից եւ այդ միջոցառման համար նախատեսված գումարներով փոխհատուցել շուրջ 40 հազար գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը»: Դա եւ՛ ավելի ազնիվ կլիներ, եւ՛ ավելի օպերատիվ: Իսկ հանրության աջակցությունն այն կլիներ, որ կառավարությանը ստիպեին արագացնել այդ որոշման ընդունումը:
Մեկնաբանել