«Ժողովուրդ». Հրանտ Բագրատյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնազրույց են ունեցել
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել և առանձնազրույց են ունեցել: Երեկ թերթը փորձել է Հ. Բագրատյանից պարզել, թե որն է եղել իր և վարչապետի հանդիպման նպատակը, ու, առհասարակ, ինչ են քննարկել:
«Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առանձին հանդիպում չի եղել: Պարզապես եղել է կարճատեւ զրույց խորհրդարանի դահլիճում` ընդմիջումից հետո»,- նշել է պատգամավորը` չցանկանալով մանրամասնել, թե այդ կարճատև զրույցի ժամանակ ինչ են քննարկել: Թերթը հիշեցնում է, որ Տ. Սարգսյանը մշտապես վախեցած է Բագրատյանի քննադատություններից և անգամ ԼՂՀ վարչապետի միջոցով էր փորձել հարաբերությունները կարգավորել, ինչը չէր ստացվել: Հետաքրքիր է` այս անգամ կարողացել է համոզել Բագրատյանին` խնայել իրեն:
Մեկնաբանել