Աշխատանք և ուսում. հատուկ ծրագիր ուսանողների համար
Երևան, ՀՀ- Հայաստանում մեկնարկում է Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից ֆինանսավորված և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Քի Սոլուշնզ» խորհրդատվական ընկերության առաջարկված «Զբաղվածություն պրակտիկայի և վերապատրաստման միջոցով» նախագիծը:
«Քի Սոլուշնզ» ընկերության կողմից առաջարկված այս ծրագրի շրջանակներում Երևանի բուհերի ուսանողները հնարավորություն կստանան անցնել երկամսյա պրակտիկա և վերապատրաստման դասընթացային ծրագիր EDMC-ի կողմից թիրախային համարվող ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում և դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ:Հարցազրույցի արդյունքում կընտրվի 20 ուսանող: Պրակտիկայի բարեհաջող ընթացքն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ուսանողի կցվելու է համապատասխան կազմակերպությունում աշխատող մենթոր, ով հետևելու է վերջինիս մասնագիտական աճին ու զարգացմանը:
Նախագիծն աննախադեպ է իր էությամբ, քանի որ ուսանողներին լայն հնարավորություն է ընձեռում համապատասխան դասընթացների և պրակտիկայի կազմակերպման միջոցով աշխատանքի անցնել վերոհիշյալ ոլորտներում:
Ծրագրին դիմելու համար ուսանողները պետք է անցնեն հետևյալ հղումով և լրացնեն իրենց մասին տվյալները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել