
Քաղաքաշինության նախարարը Փակ շուկայի շինհրապարակ է այցելել
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ երեկ` Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելեց «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Նախարար Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվեց, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:
Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավստամբ «Ծածկած շուկայի» շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:
Հիշեցնենք, որ երեկվա Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են «Ծածկած շուկայի» վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն հայտնեց նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ:
Մեկնաբանել