HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». միայն քաղաքական կա՞մք

Ընտրական օրենսգրքի համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 3-ին հանրապետության նախագահը նշանակում է մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ: 3 թեկնածուների ընտրությունը թափանցիկ կազմակերպելու նպատակով հունիսի 28-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր բաց մրցույթ:

18 հոգի անցել են հարցազրույցի փուլ: Նկատենք, որ մրցույթին մասնակցել եւ այսկերպ ԿԸՀ-ում անդամ ունենալն ընդդիմության միակ շանսն էր, թերեւս մեկ էլ փաստաբանների պալատի միջոցով կարելի էր դա անել:

ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը մեր հարցին, թե ինչու Կոնգրեսը չի փորձել ԿԸՀ-ում անդամ ունենալ` այս մրցույթին մասնակցելով, պատասխանեց` ի՞նչ եք կարծում, մարդու իրավունքների պաշտպանը մեր թեկնածուին կառաջարկե՞ր ԿԸՀ անդամ:

Ինչ վերաբերում է արդար ընտրությունների կազմակերպմանը, ապա, ըստ Մուսինյանի, գլխավոր նախապայմանը հանձնաժողովում մարդ ունենալը չէ: «Դրա համար քաղաքական կամք է պետք»,- իր միտքը եզրափակեց ՀԱԿ պատասխանատուն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter