HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լևոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը:

Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ ծրագրի իրականացման կոմիտեի նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն` ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

Մեկնաբանություններ (1)

suren
shat lav gaxapara halala Levon hayrapetyanin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter