Քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում
Երեկ` ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել