Կառավարությունը խթանում է Մեղրասարի հանքավայրը շահագործողների ներդրումային ծրագիրը
ՀՀ կառավարությունը «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. մայիսի 30-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։ Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս, հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառել շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։
2013 թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել