HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպայական անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը։

Ըստ կառավարության կայքի` ծրագրի նպատակն է աջակցել սպայական անձնակազմի համար ֆինանսական հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանը` հաշվի առնելով վերոնշյալ ոլորտների բնականոն ու անխափան գործունեության խիստ կարևորությունը պետության, հասարակության և անձի անվտանգության պահպանման տեսանկյունից։ Հաջորդ որոշմամբ տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 30 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter