HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Գալուստ Սահակյանին կօգնի սառը վաննան

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ընդդիմության հետ երկխոսության թեմային, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե «մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսել թեկուզ այս ակումբում, եթե իրենց լավ պահեն` «Օջախ» ռեստորանում կամ` Սեւանում հանրային լողափեր են բացվել, բայց մենք երկխոսելու ենք, ոչ թե բանակցելու»: Ի պատասխան Սահակյանի այս հայտարարության` Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, թե «Գալուստ Սահակյանին նյարդայնացնում է նախ իր զրո դերակատարությունը քաղաքական կյանքում կամ չդերակատարությունն ընդհանրապես, ինչպես նաեւ այն, որ Կոնգրեսը, անկախ իշխանության բառախաղերից, ստիպում է վարչախմբին մտնել քաղաքական գործընթացի մեջ»: «Իսկ մնացյալ մտավարժանքների մասով ոչնչով չեմ կարող օգնել: Թերեւս միայն սառը վաննան կարող է օգտակար լինել իրեն»,- հայտարարեց Մուսինյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter