
Կլուծվի շուրջ 45 մանկատների շրջանավարտների բնակության հարցը
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և որոշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել մոտ 63 մլն դրամ Երևանի Թբիլիսյան խճուղի N3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգումը և կից տարածքի բարեկարգումն ավարտին հասցնելու նպատակով։
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ շենքի շահագործումով կլուծվի մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 45 մանկատների շրջանավարտների և սոցիալապես անապահով այլ անձանց բնակելի մակերեսով ապահովելու հարցը։
Երկու այլ որոշումներով կառավարությունն Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա N7 և Մոլդովական 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 23 ընտանիքներին սեփականաշնորհել է իրենց զբաղեցրած բնակելի տարածքները։
Մեկնաբանել