Օշականում վերաբացվել է հիմնանորոգված երաժշտական դպրոցը
ՀՕՖ-իտեղեկատվության և հաղորդակցության բաժինը հայտնում է, որ այսօր Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցավ Օշական համայնքի երաժշտական դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը։
Օշական համայնքի երաժշտական դպրոցի հիմնանորոգումը հնարավոր է դարձել ֆլորիդայում բնակվող հայազգի բարերար Նատիա Փոլատեանի նվիրատվության շնորհիվ: Նրա և ՀՕՖ-ի համատեղ ջանքերի շնորհիվ Օշական գյուղի երեխաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ և բարեկարգ կրթօջախում։
Արարողությանը ներկա էին Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրենությունը, մի շարք սփյուռքահայ հայրենակիցներ, ովքեր ուղեկցում էին բարերարի ներկայացուցիչ Թամար Կայսերյանին, ինչպես նաև Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպս. Պռոշյանը, Արագածոտնի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը։
Թամար Կայսերյանը հույս հայտնեց, որ տիկին Փոլատեանի ամուսնու հիշատակին նվիրված այս բարեգործությունը կծառայի սերունդներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել