HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:

Նա կասկածվում է  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝  Հայաստան Հակոբյանից, Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 ՀՀ դրամի կահույք:

«Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- հայտնում է ՀՔԾ-ն:

Մեկնաբանություններ (1)

HAKOB
Պարզ է որ նա մենակ էդ հարցը չէր կարող լուծել,Երևի ինչպես միշտ հարիֆներին կնստացնեն իսկ խոշոր եղջրավորներին ձեռք չեն տա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter