«Հայկական ժամանակ». մեր պատասխանը
«ՀԺ»-ի տեղեկություններով` ՀՀ զինված ուժերում արդեն իսկ սկսվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այն նվիրված է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:
Սեպտեմբերի 21-ին զորահանդես անցկացնելու մասին առաջին անգամ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ այս տարվա հունվարի 28-ին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Սակայն այդ հայտարարությունից հետո տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սրբագրումներ մտցրեց կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքներում: Խոսքը այս տարվա հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած զորահանդեսի մասին է, որը ստիպել է ՀՀ իշխանություններին Երեւանում անցկացնել այնպիսի զորահանդես, որը իր մասշտաբով եւ ազդեցությամբ եթե չգերազանցի, ապա գոնե չզիջի Բաքվի զորահանդեսին: Ինտրիգը, ահա, հենց դա է. կգերազանցի՟ մեր զորահանդեսը Բաքվում տեղի ունեցածին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել