
«Ասա՝ ո՞վ է քո թշնամին, ասեմ՝ ո՞վ ես դու»
Զի, նա պիտի լինի քո հակապատկերը, որքան կարևոր՝ այդքան պատվավոր,
որքան կարևեր՝ նույնքան ահավոր...
Թե ի՞նչ ունեն հայրենի իշխանություններն ու անձամբ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը Ալեքսանդր Վարպետյանի դեմ՝ բացի Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունից, որպեսզի, ըստ լրատվամիջոցների՝ «քանի դեռ ինքը կենդանի է, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի», այլ մեկ խորախորհուրդ առեղծված է...
Սակայն այն, որ անգամ նրա գափափարները չպետք է մտնեն Հայաստան՝ թերևս դրա ու ամենայնի ընդհանուր բանալին:
Ինչպես արդեն հայտարարվել էր, լույս է տեսել Ա. Վարպետյանի «Դելփյան E'i առեղծվածը» մենագրության երկրորդ՝ «Այն, ինչ չգիտեր Պլատոնը» մասը, որոնց ընդհանուր շնորհանդեսը հեղինակի հոբելյանի հետ նախատեսվում էր նշել հուլիսի 8-ին: Սակայն մեր փառապանծ «ազգային անվտանգության» հրահանգով միմյանց հետևից հրաժարվեցին վճարովի սրահ տրամադրել Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանը, Հայաստանի Երգի պետական թատրոնը, Կոմպոզիտորների տունը և անգամ Հայաստանի ամերիկյան համալսարանը...
Եվ այդ, երբ միջոցառումը բացարձակապես քաղաքական չէր, վերաբերելով միմիայն մ.թ.ա. 3/2-րդ ՀՀ մեծագույն մեկ առեղծվածին՝ ողջ Առաջավոր Ասիայում համատարած հայոց Է-Էություն գերաստվածությանն ու դիցահամակարգին:
Ըստ շրջող լուրերի՝ մեր «ազգային անվտանգությունը» տառապում է լյարդի քաղցկեղով: Թերևս՝ գլխուղեղի, այսքան տխմարություն ու չարություն համասփռելու համար ոչ միայն հայ արդի իրականության՝ այլև ողջ ճակատագրի վրա:
«Ազգերը մեռնում են... տխմարությունից», իսկ հաճախ՝ հենց տխմարեցմամբ:
Բարեբախտաբար, մենագրությունը նաև անգլերեն է և որպես հայոց հուշագիր կարող է ներկայացվել միջազգային գիտական աշխարհին, այլորեն անմահացնելով նաև արդի հայոց առաջին դեմքերի «հիշատակը» և խայտառակ ժամանակների իրողությունը:
Մեկնաբանել