HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրում

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Հետքին» տված հարցազրուցյում, պարզաբանելով նախագահական անցած ընտրություններում հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»: Այնուհետեւ քաղաքապետը հրաժարվել էր իր խոսքերից եւ times.am կայքին ասել, թե «որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում եմ դրանց հեղինակների խղճի վրա»:

«Հետքը» ստիպված հրապարակեց  Սամվել Դարբինյանի հետ զրույցի ձայնագրությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ քաղաքապետի վարքը քննելու միջնորդությամբ: Արդյունքում հանձնաժողովը Սամվել Դարբինյանին առաջարկեց ներողություն խնդրել:


Եվ ահա, քաղաքապետ Դարբինյանը, որ մինչ այդ չէր ընդունում վանաձորցիներին վիրավորելու հանգամանքը եւ հրաժարվում էր համաքաղաքացիներից ներողություն խնդրել, այսօր տարածել է հաղորդագրություն.

«Հարգարժան վանաձորցիներ.

Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի  ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:

Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:

Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter