
«Հայկական ժամանակ». 37 թվական. «Ապահով Հայաստան»
Արդեն մոտ 10 օր է` Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Այն, ինչ տեղի է ունեցել Ամալյա Նազարեթյանի հետ, 37-թվի ստալինյան ռեպրեսիաները կամ ժամանակակից հոլիվուդյան Ֆիլմերի սարսափ սյուժեներն է հիշեցնում:
Նախօրեի երեկոյան «Հայկական ժամանակ» օրաթերթն ահազանգ ստացավ շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարեւանուհուն՝ ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր եւ օգնություն էր աղերսում:
Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել:
Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ, եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Շարունակությունը կարդացեք «ՀԺ» այսօրվա համարում:
Մեկնաբանել