HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում բացվել է Վիլեն Գաբազյանի նկարների ցուցահանդեսը

Գեղանկարիչ Վիլեն Գաբազյանը մայիսի 11-ին կդառնար  65 տարեկան: Կյանքից հեռանալուց հետո նրան նվիրված դեռ ոչ մի միջոցառում չէր կազմակերպվել: Մայիսի 24-ին Վանաձորի գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց Վիլեն Գաբազյանի գործերի եռօրյա ցուցահանդեսը: 

Նա նույն կենտրոնի հիմնադիր-տնօրենն է եղել, որին նշանակել էր մեծ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նաև ղեկավարել է Վանաձորի գեղարվեստի թանգարանը: 27 տարեկանում  (այդ տարիքում միակը հանրապետությունում) արժանացել է վաստակավոր նկարչի կոչման:

«Դա հազվագյուտ երևույթ էր, դա նշանակում է, որ նրա մասին ասել տաղանդավոր դեռ  քիչ է: Վիլիկը մեծ դերասան էր, մեծ արտիստ, շատ ինքնատիպ, նա մեր քաղաքի ամենագեղեցիկ անկյունն էր մաքուր: Անմիջական, ոչ խորամանակ: Վիլիկի կերպարով, Վիլիկի կոլորիտի նկարիչ առայժմ մենք երկրորդը չունենք,- ասում է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանը: - Ցավոք, մեր երկրում մարդիկ միշտ չէ, որ կենդանության օրոք գնահատվում են: Որ բոլորս գիտեինք Վիլիկ Գաբազյանի արժեքը` որպես մարդու, արվեստագետի, որպես ազատ մտածելակերպի տեր նկարչի, դա փաստ էր, իսկ արժևորվեց, ինձ թվում է, ավելի ուշ»:

Ինչպես Կ. Գլոյանն է ասում, նկարիչն ունի իրեն սիրող ընկերներ, ովքեր նրա իսկ ձեռքով նվիրած գործերը մասունքների պես են պահում, փայփայում: Եվ այժմ 23 աշխատանքներ` կտավներ ու գրաֆիկական գործեր, բնակարաններից վերցվելով` բերվել են ցուցադրության: Տնօրենի խոսքով` 3 օրից ավել նկարները չեն կարող պահվել Գեղագիտության կենտրոնում, վերադարձվելու են տերերին, քանի որ արժեք են ներկայացնում իրենցից, ուստի` պատասխանատվությունը դրանց համար մեծ է:

Վիլեն Գաբազյանի նկարների ցուցահանդեսին շատ քիչ մարդ էր հրավիրված, հիմնականում մտերիմներն ու նրանք, ում հետ շփվել է նկարիչը կենդանության օրոք: Վարդան Մերիջանյանը, ով նկարչի հետ «մի ընտանիքի պես է եղել», գիշերօթիկ դպրոցը, նկարչական դպրոցն ու ուսումնարանը նրա հետ ավարտել, գնահատում է իր ընկերոջը:

«Կան նկարչությամբ զբաղվողներ, և կան նկարիչներ: Հիմնականում նկարիչ քիչ կա, զբաղվողները շատ են: Բոլորը նկարիչ են իրենց համարում, բայց ինքը իրոք նկարիչ էր:  Եվ շատ շնորհալի, տաղանդավոր: Ճիշտն ասած, մի քիչ ցավում եմ, որ էսպես մեծ մարդկանց ցուցահանդեսները էսպես սակավաթիվ են: Մտածում եմ, որ ինքը շատ-շատ ավելիին է արժանի: Եվ դրանով ոչ թե պետք է զբաղվի միայն Գեղագիտության կենտրոնը, նաև մարզպետարանը, քաղաքապետարանը: Վիլեն Գաբազյանը գույնը զգում է, գիծը նույնպես, մի խոսքով` նկարիչ  որ ասում եմ, էդ բոլորը ընդգրկում է իր մեջ: Բայց իրեն բնորոշ է, ամենագլխավորը, ներքին կուլտուրան, և, ինչ խոսք, տաղանդը: Նկարչի հոտառություն ունի` տեսնելու, զգալու, ապրելու, ստեղծելու ընդունակություն: Բնավորությամբ տարբեր էր, էքսցենտրիկ, ինքը մի վիճակ չուներ: Լինում էր` հարբում էր, 1 շաբաթ էդպես, հետո լրջանում էր: Կտեսնեիր` կոստյումով, արիստոկրատ տեսքով, ու նայում էիր` բոմժ` ծեծված-ջարդված, կռիվներ էր անում: Էքսցենտրիկ էր: Չկա՞ն` գիծը գծած գնում են ու էդպես ապրում, չէ, ամեն օր մի տրամադրությամբ էր: Նկարչությունը տանում էր, ինքը դրա հետ խառնվում էր: Էսօր մակերեսային նկարիչներ շատ կան, բայց խորքային`քիչ: Ինքը խորքային նկարիչ էր»,-ասում է վանաձորցի գեղանկարիչ Վարդան Մերիջանյանը:

Մեկնաբանություններ (3)

Ashkhen Mesropyan
Начала читать статью с радостью и чувством, что все-таки справедливость восторжествовала. Наконец-то оценили большого художника, вспомнили, организовали выставку. Но как же так-пригласили самых близких, а в их числе нет его семьи-вдовы, талантливейших сына и дочь? Почему о Вилике говорит человек, который и вспрмнить ничего не может, кроме как не очень лестных подробностей? Мой отец дружил с Виликом, и что-то я не припомню его в качестве бомжа. Да, большой худодник, со своим видением мира, его приятием или неприятием. Но, может, стоило пригласить на открытие по-настоящему близких, родных ему людей, и услышать от них правду? Чтоб не сотворить потом мифов...
patron
ЕВРЕИ ПРO НАС ГОВОРЯТ-АРМЯНЕ ДРУГ ДРУГУ ЖИТЬ НЕ ДАЮТ,НО ЗАТО КАК ХОРОНЯТ И ВСПОМИНАЮТ?АНДРЕЙ БИТОВ ПИСАЛ-АРМЕНИЯ ЭТО КЛАДБИЩЕ ТАЛАНТОВ.Я БЫ ДОБАВИЛ-А КИРОВАКАН ОДИН ИЗ ЕЕ НЕСЧАСТНЕЙЩИХ УГОЛКОВ,ГДЕ ТАЛАНТЫ ЖИВУТ И УМИРАЮТ КАК БОМЖЫ/ПОЛИК ВИЛИК И Т Д/ А ТУПЫЕ И СЕРЕДНЯКИ УПРАВЛЯЮТ ГОРОДОМ У ОБЛАСТЬЮ
Нарек Габазыан
Бомж это сотояние души тех кто управляет городом и областью. Для которых город средство обогощения, а не ценность. И Вилик не жил как бомж. Он жил являясь частью города. Его красочной и самобытной частью. Как яркое пятно, как его картины.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter