Երևանում կբացվի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնը
Մայիսի 28-ին Երևանում կբացվի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կազմակերպել է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC):
Փառատոնի վերջնական փուլ է անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմ աշխարհի 24 երկրից, այդ թվում՝ եվրոպական, ասիական, ԱՊՀ երկրներից և ԱՄՆ-ից:
Փառատոնը նախատեսում է հետևյալ անվանակարգերը՝ պրոֆեսիոնալ ոչ կոմերցիոն ֆիլմ, հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ, ուսանողական ֆիլմ, մեկրոպեանոց ֆիլմ, ինչպես նաև լուսանկարչական մրցույթ՝ «Սա Հայաստանն է» խորագրով:
«Նոֆի» փառատոնում հաղթած և առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոն:
Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ներկայացուցիչներից: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել