HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկտահարություն՝ Տավուշում և Սյունիքում

Մայիսի 26-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Նշված տարածքները չեն գտնվում ԱԻՆ հակակարկտային պաշտպանության տակ:

Մայիսի 26-ին ահազանգ է ստացվել, որ կարկուտ է տեղացել նաև Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կարկուտը տեղացել է ժամը 20.40-ից մինչև ժամը 21.00-ն:

Տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 23.02-ից մինչև ժամը 23.08-ը կարկուտ է տեղացել նաև Կարճևան գյուղում:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետը և Ագարակի քաղաքապետը: ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ նշված տարածքը չի վերահսկվում ԱԻՆ «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter