Երևանում կանցկացվի ռետրո մեքենաների շքերթ-ցուցահանդես
Մայիսի 28-ին Երևանում անցկացվելու է պատմական և ռետրո մեքենաների շքերթ-ցուցահանդես, որը սկսվելու է ժամը 16:00-ին «Էրեբունի» թանգարանի դիմաց մեքենաների կայանումով:
Ժամը 17:00-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ մեքենաների շարասյունը «Էրեբունի» թանգարանից շարժվելու է հետևյալ երթուղով՝ Էրեբունի փողոցով մինչև երկաթգծի կայարան, Տիգրան Մեծ պողոտա, Մելիք Ադամյան փողոց, Նալբանդյան փողոց, Մոսկովյան փողոց, Տերյան փողոցից մինչև Աբովյանի պուրակ, Աբովյան փողոցից Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա պողոտա, Տերյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա (հատման հրապարակ):
Ժամը 18:00-ից ավտոմեքենաները տեղաբաշխվելու են հյուսիսային պողոտայի երկկողմ երկայնքով: Այնուհետև տեղի է ունենալու ֆլեշ-մոբ, հնչելու է երաժշտություն, լինելու են այլ միջոցառումներ:
Իսկ մինչև ժամը 20:00 տեղի է ունենալու մեքենաների ցուցադրում:
Շքերթ-ցուցահանդեսն անցկացնում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ և «Ֆլեշ-Թեգետա Մոտորս», «Ապավեն», «Վիտես», «Կիլիկիա», «Ֆլեշ», «Զիգզագ» ընկերությունների աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել