HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 1-ի դրությամբ ազատ է արձակվել 505 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 505 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 214 դատապարտյալի պատժաչափը:

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 62-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 111-ը, կրճատում 49,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» - ազատ է արձակվել 65-ը,       կրճատում 39,
«Հրազդան» - ազատ է արձակվել 30-ը,  կրճատում 1,
«Աբովյան» - ազատ է արձակվել 6-ը, կրճատում 15,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 95-ը, կրճատում 24:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter