Սպանության մեղադրանքով հետախուզվողներ. 42-ամյա Վազգենը բերման է ենթարկվել, իսկ 37-ամյա Տիգրանը՝ կամավոր ներկայացել
Մայիսի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վազգեն Պ.-ին:
Նրան Ռուսաստանի Մոսկվա քաղաքի իրավապահները մայիսի 17-ից հետախուզում էին Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:
Իսկ մայիսի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ.՝ հայտնել, որ ինքը Վրաստանում է և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում:
Նույն օրը Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտքի ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:
Ոստիկանությունը հայտնում է, որ Տիգրան Մ.-ի խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել