HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատումներ՝ Լոռիում. ոստիկաններն առգրավել են փայտանյութը

Մայիսի 26-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգել են 1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած «ԶԻԼ-43161» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 12 խմ փայտանյութով:

Էդվարդ Ս.-ն նշված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը ձեռք է բերել 1990 թ. ծնված Արտակ Թ.-ից:

Մայիսի 26-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգել են 1987 թ. ծնված Սամվել Է.-ի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով:

Սամվել Է.-ն փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը հատել է Լորուտ գյուղի հարակից ձորից:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ծառահատման երկու դեպքում էլ փայտանյութն առգրավվել է, նշանակվել է մասնագիտական ստուգում, կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter