Օրգովում, Բյուրականում և Անտառուտում կարկուտը վնասել է պտղատու ծառեր և ցանքատարածքներ
Մայիսի 27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Անտառուտ գյուղերում տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածքներ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ նշված տարածքները չեն վերահսկվում ԱԻՆ «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել