Մեքենայում 363 կարմրախայտ են գտել
Երեկ` ժամը 04.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ճանապարհին` Ելփին գյուղի հատվածում, ձկնգողություն կատարելու կասկածանքով կանգնեցրել են 56-ամյա Գարեգին Ա.-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է էլ. մարտկոց` ուժեղացուցիչով, էլ. հաղորդալար, 2 զույգ ռետինե ճտքակոշիկ, մեկ զույգ մարզակոշիկ, ձկնորսական կարթ, ալյումինե 2 տարա և պարկ, որի մեջ կար 363 կարմրախայտ:
Վարորդն ու նրա ուղևոր Սարահատ Պ.-ն բերման են ենթարկվել բաժին: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել