HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում փլուզվել է 165 տարի առաջ կառուցված տան տանիքը

Մայիսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) և վնասվել է հարևանի տան պատը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1848թ.-ին կառուցված թիվ 23 տան տանիքը՝ մոտ 16քմ մակերեսով: Դրա հետևանքով վնասվել է 23-րդ և 25-րդ տների միջնապատը:

«Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը և կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter