HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննելու է Հայաստանում երեխաների իրավունքների վիճակը

Մայիսի 29-ից սկսած՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն (CRC) մանրազնին քննելու է Հայաստանում երեխաների իրավունքների վիճակը:

Որպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 193 անդամից մեկը՝ Հայաստանն իր այս ոլորտի գործունեության համար կոմիտեի 18 անկախ փորձագետի առաջ ենթակա է պարբերական հաշվեքննության:

Հայաստանը զեկույցներ է ներկայացնելու նաև Երեխայի  իրավունքների  մասին  կոնվենցիային կից` զինված  հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրության ու Երեխայի իրավունքների  մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության մասերով:

Մայիսի 29-ին և 30-ին կոմիտեն հայաստանյան պատվիրակության հետ երկխոսելու է երկրում երեխաների իրավունքների հանրայնացման ու պաշտպանության մասին:

Հայաստանի կառավարությունն արդեն իր պարտավորությունների կատարման մասին զեկույց է ներկայացրել: Մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեին:

Կոմիտեի (CRC) եզրափակիչ դիտողությունները մատչելի կլինեն այստեղ հունիսի 17-ից:

Մինչ այս Հայաստանի ներկայացրած զեկույցները կարելի է գտնել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter