HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության տոնի առիթով մի շարք գործիչների շնորհվել են մեդալներ ու կոչումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին և նախագահի նստավայրում այսօր կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

Սերժ Սարգսյանն ասել է, որ 1918թ. հայ ժողովրդի բոլոր խավերի մասնակցությամբ մայիսյան հերոսամարտերը կռեցին նոր բանակ, նոր պետություն: Պետական բարձր պարգևների արժանացածները, նրա համոզմամբ, այն մարդկանցից են, ովքեր իրենց աշխատանքով ընդհանուր նպատակի՝ հայոց առաջընթացի մաս են կազմում:

«Այսօր այս դահլիճում իմաստուն ձևով երկու բառով նկարագրվեց տեղի ունեցածը և մեր անելիքը՝ գոյամարտ և հատուցում: Այո, կյանքի և մահվան պայքար էր. պայքարում էինք ապրելու համար և այսօր մենք մեր երախտագիտությունը մեր հայրենիքը պահպանողների հանդեպ պետք է արտահայտենք կոնկրետ գործերով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի իշխանությունների և ժողովրդի անունից Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին վաստակի և նվիրումի համար՝ ընդգծելով, որ որքան շատ լինեն նրանց նմանները հասարակության մեջ, այնքան ավելի հարուստ ու հագեցած կլինի հասարակական ու մշակութային կյանքը, այնքան ավելի ուժեղ երկիր կունենանք:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով և մեդալներով են պարգևատրվել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Քաջազուն ԳՅՈւՐՋՅԱՆԸ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Արտյուշա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, դուդուկահար Գեորգի ՄԻՆԱՍՅԱՆԸ, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման ՔՈւՉՈւԿՅԱՆԸ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, գրող Լևոն ԽԵՉՈՅԱՆԸ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Անահիտ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, բարերար (ԱՄՆ) Բաբկեն ՄԿՐՅԱՆԸ,

Մխիթար Գոշի մեդալով`
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԸ,

Մխիթար Հերացու մեդալով`
Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ (ԱՄՆ) Կարո ԱՐՄԵՆԸ, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Անատոլի ԳՆՈւՆԻՆ, «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ, Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա ՔՈւՇԿՅԱՆԸ, հասարակական-պետական գործիչ Խաժակ ԴՐԱՄՓՅԱՆԸ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ,

Անանիա Շիրակացու մեդալով`
աստղագետ (Ֆրանսիա) Հակոբ ԹԵՐԶՅԱՆԸ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԸ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ ՇԱԲՈՅԱՆԸ, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ճարտարապետ Էդուարդ ՍԱՖԱՐՅԱՆԸ, «Պրոլայթինգ» ընկերության հիմնադիր Ռուբեն ՏՈՆԻԿՅԱՆԸ,

Մովսես Խորենացու մեդալով`
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ, «Մեր հաղթանակը» հաղորդաշարի գլխավոր խմբագիր Ամիրան ԳԱԼՍՏՅԱՆԸ, գրող (Իսպանիա) Գոնսալո ԳՈւԱՐՉԸ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս ԴԱՎԹՅԱՆԸ, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական (ԱՄՆ) Փանոս ԹԻԹԻԶՅԱՆԸ, փիլիսոփա, հայագետ (Դանիա) Հենինգ ԼԵՀՄԱՆԸ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ժորես ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Ցյուրիխի երաժշտանոցի դասախոս (Շվեյցարիա) Դավիթ ՀԱԼԱՋՅԱՆԸ, հրապարակախոս Հրանտ ՂԱԶԱՐՅԱՆԸ, սաքսոֆոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան, փոխտնօրեն Մակիչ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր (Լիբանան) Համբիկ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԸ, «Դար ալ Մուրադ» հրատարակչատան գլխավոր տնօրեն (Լիբանան) Միշել ՄՈւՐԱԴԸ, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար (ԱՄՆ) Կոնստանտին ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, դերասան Մուրադ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ, թատրոնի զգեստների նկարիչ Մերի ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցներ՝ ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր Արա ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր Կարեն ՊՈՂՈՍՅԱՆԸ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

***
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.

Գիտության վաստակավոր գործչի՝
Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ժոզեֆ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ,

Ժողովրդական արտիստի`
քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հասմիկ ԼԵՅԼՈՅԱՆԻՆ,

Ժողովրդական նկարչի՝
գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,

Վաստակավոր արտիստի՝
Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Գրիգոր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, դաշնակահար Հայկ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա ՇԱՄՑՅԱՆԻՆ (Բալանդինա), Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի ՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակելինա ՍԱՐԽՈՇՅԱՆԻՆ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ,

Վաստակավոր նկարչի՝
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս Վոլոդյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ, Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, գեղանկարիչ Ռաֆայել ՄԵԼԻՔՅԱՆԻՆ,

Արվեստի վաստակավոր գործչի՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ,

Մշակույթի վաստակավոր գործչի՝
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Գարեգին ԱՆԱՆՅԱՆԻՆ, «Ակունք» ազգագրական համույթի երգիչ Սարգիս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր Քնարիկ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter