Օձը խայթել է Առափի բնակչուհուն
Մայիսի 28-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Առափ գյուղի 44-ամյա բնակչուհի Մարինե Մարգարյանը:
Նա, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել