HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ՀՀ-ում ստանալ իրենց կենսաթոշակը՝ որպես օրինակ ներկայացնելով մի քաղաքացու պատմություն: 

Գագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից: Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է կենսաթոշակ ստանալու լիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:

Սակայն նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալը: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները` դրանով խախտելով ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև բազմաթիվ մարդկանց իրավունքները: Այդուհանդերձ, նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)` պատճառաբանելով, որ իրավական ակտը` տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ պետք է նկատել, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter