HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բաց խաղ» առաջնություն՝ համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը զարգացնելու համար

Արդեն երրորդ անգամ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը կազմակերպում են «Բաց խաղ» առաջնությունը, որի նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտում:

10 երիտասարդ թիմեր արդեն ներկայացրել են իրենց նախագծերը «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության առաջին փուլի շրջանակում, որը կայացել է մայիսի 25-ին: Նախագծերից մի քանիսը գրեթե ավարտուն էին, իսկ մյուսները` դեռևս նախագծման սկզբնական փուլում: Ժյուրիի խորհրդատվությունն ու աջակցությունը ստանալուց հետո մասնակիցները կսկսեն բարելավել իրենց նախագծերը և վերջնական տարբերակը կցուցադրեն հոկտեմբերին կայանալիք խաղերի ցուցահանդեսում:

Այս տարի առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ներկայացուցիչներ Եգիպտոսից և Հնդկաստանից, որոնց մասնակցությունն առաջնությունում կհաստատվի 2-րդ փուլում:

Առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանակցողները հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել իրենց մասնակցության հայտերը: Իսկ մինչև հունիսի 10-ը գրանցվողները հնարավորություն կստանան խաղերի հետագա զարգացման և մշակման վերաբերյալ ժյուրիի կողմից խորհրդատվություն ստանալ, ինչպես նաև մասնակցել և իրենց խաղերը ներկայացնել հունիսին կայանալիք  DigiTec Business Forum-ին: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:

Մասնակիցները մրցելու են 9 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,700,000 դրամ, որը կբախշվի ըստ անվանակարգերի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter