HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաժողով՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքներըապահովելու նպատակով

Երևանում սկսել է աշխատանքները Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողովը, որը կոչված է ավիահիդրոօդերևութաբանության բնագավառում ապահովել քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները: Այս մասին հաղորդում է բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդի նիստին մասնակցում են 7 երկրների 15 ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Լիտվայից և Հայաստանից: Խորհրդի նիստը կազմակերպել է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Զվարթնոց ավիոօդերևութաբանական կենտրոնը»:

Նախարարի անունից ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ընթերցել է նախարար Արամ Հարությունյանի ուղերձը, որում ասված է. «Այս հանդիպումը եզակի առիթ է ոլորտի մասնագետների համար՝ քննարկելու  և համագործակցության նոր ուղիներ փնտրելու ավիաօդերևութաբանության բնագավառում: Հայաստանի տնտեսության համար, ելնելով երկրի աշխարհաքաղաքական իրավիճակից, հույժ կարևորվում է օդային տրանսպորտի վստահելի ու անխափան գործունեությունը:

Բնականաբար օդային կապ իրականացնելու համար անհրաժեշտ է օդերևութաբանական կանխատեսումներ կատարել և եղանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել մեր քաղաքացիական ավիացիային: Այս դժվար ու պատասխանատու աշխատանքում անգնահատելի են նոր տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում նորարարությունների կիրառումը: Այն կօգնի մեր երկիր այցելուների և Հայաստանի քաղաքացիների ուղևորափոխադրումները խաղաղ եղանակային պայմաններում  կատարել»:

 Բնապահպանության նախարարը կարևորել է նախատեսված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում են աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկումն իրականացնող մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վիճակին և զարգացման հեռանկարներին, ցածր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական սպասարկմանը, ինչպես նաև սահմանակից պետությունների միջև միջսահմանային գոտիներում օդերևութաբանական տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին:

Ավարտին Արամ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը գործող կառույցի շրջանակներում հիմք կդնի որակապես նոր ստանդարտների կիրառմանը մասնակից պետությունների` նման պատասխանատու աշխատանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter