HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Արջուտ գյուղի մոտակայքում. 23-ամյա երիտասարդը մահացել է

Այսօր` ժամը 00.04-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Սարգիս Իսպիրյանի վարած «Օպել» մակնիշի 35 ST 292 պ/հ և Արջուտ գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Հարություն Էվոյանի վարած «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պ/հ  ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1990 թ. ծնված Վահե Մկրտչյանը տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Էվոյանը, ուղևորներ` 1941 թ. ծնված Գոհար և 1999 թ. ծնված Գոհար  Էվոյանները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter