HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր հայտնի կդառնան ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

Այսօր` ժամը 21:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա ՆՈՖԻ միջազգային կինոփառոնի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը, որի մուտքն ազատ է:

Նախորդ օրերին տեղի է ունեցել մասնակից ֆիլմերի ցուցադրությունը, ինչպես նաև դրանց քննարկումները ժյուրիի կողմից: 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր աշխարհի 24 երկրներից, այդ թվում՝ եվրոպական,  ԱՊՀ, ասիական երկրներից և ԱՄՆ-ից:

Փառատոնի ժյուրին կազմված է լինելու UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունից,  Կինոյի և թատրոնի ինստիտուտից և հայտնի մասնագետներից: Փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնը նախատեսում է հետևյալ անվանակարգերը․ պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգ, հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ  ֆիլմերի անվանակարգ, ուսանողական ֆիլմերի անվանակարգ, մեկրոպեանոց  ֆիլմերի անվանակարգ, լուսանկարչական մրցույթ «Սա Հայաստանն է» խորագրով:  

«Նոֆի» 2013 փառատոնին հաղթանակած և առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն  UNICA-75 Համաշխարհային անկախ ֆիլմերի  փառատոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter