HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել

Մայիսի 28-ին` ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը` 1959 թ. ծնված Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և «Օպել-Վեկտրա»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 1941 թ. ծնված Հակոբ Հովսեփյանը և 2005 թ. ծնված Արման Պողոսյանը մահացել են:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 29-ին` ժամը 06.15-ին, «Օպել-Աստրա»-ի վարորդը` 1959 թ. ծնված Նորիկ Դավոյանը, իսկ ժամը 14.10-ին` 2009 թ. ծնված Արգամ Պողոսյանը հիվանդանոցում նույնպես մահացել են: Կատարվում է քննություն:

Լուս.` ՀՀ ԱԻՆ-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter