HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: 

Փոխվարչապետը հետաքրքիր եւ արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը` ընդգծելով նաեւ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների եւ տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում` մասնավորապես հետաքրքիր համարելով սոցիալական բնակարանաշինության, զբոսաշրջային զարգացմանն ուղղված ծրագրերը եւ կարեւորելով, որ ընդհանուր համագործակցության մեջ համայնքները չեն անտեսվել: 

Դեսպանն իր հերթին փոխգործակցությունը հաջողված համարեց եւ վստահություն հայտնեց, որ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշեց, որ Հայաստանում հետաքրքիր տարիներ է անցկացրել եւ հեռանում է լավագույն տպավորություններով: 

Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց առաջիկա տարիներին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:   

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter