HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական տեխնոլոգիական լուծումները` ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում

Հունիսի 21-22-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և իրենց երկրի տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն 6 ռուսական  կազմակերպություն:

Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան ռուսական հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` լոկալ երկրաշարժերի մոնիթորինգի և գերկարճ կանխատեսման համակարգ, կենսաչափական տեխնոլոգիաներ` նորարական անվտանգության լուծումների համար, խոշոր քաղաքներում ավտոմոբիլային հոսքերի կառավարման համակարգ, տեխնոլոգիաներ և գործիքներ կայքերի բովանդակության ֆիլտրացիայի համար և այլն: 

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:

ԻՏՁՄ-ն հայտնում է, որ ֆորումի մուտքն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter