
Փողոցում սնդիկ է հայտնաբերվել. մասնագետները աշխատում են
Այսօր` ժամը 10.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:
Դեպքի վայր մեկնած արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները հաստատել են, որ ճանապարհին թափված է սնդիկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը փակել է ճանապարհի նշված հատվածը:
Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացնում են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել