Ապօրինի ծառահատում Դիլիջանի ազգային պարկից
Մայիսի 29-ին` ժամը 22.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հանգստյան տներից մեկի հարակից անտառից, փայտանյութով բարձված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արսեն Մ.-ին: Նա հայտնել է, որ Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում բենզասղոցով ապօրինի հատել է 6 բոխի և փորձել տեղափոխել տուն:
Ոստիկանությունը հայտնում է, որ վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել