HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերպոլով հետախուզվողը Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2009 թ. ապրիլի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր հայտարարվել 1982 թ. ծնված Սահակ Ն.-ի նկատմամբ:

Երկու տարի անց՝ 2011-ի ապրիլի 14-ին, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սահակ Ն.-ն ձերբակալվեց Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում և 2013 թ. մայիսի 29-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter