HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելիին:

Նախարարը, ողջունելով դեսպանին, նշել է, որ կարևորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված  հարաբերությունների բարձր մակարդակը:

Նախարար Հարությունյանը ասել է, որ դեռևս 1995թ. սկսված սերտ համագործակցությունը ծավալվել է տարբեր ուղղություններով՝ հատկապես ընդգծվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված համատեղ գործունեությունը, ՙԹվինինգ՚ ծրագրի իրականացումը, ՙԱրփի լիճ՚ անդրսահմանային ազգային պարկի ստեղծման ծրագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա փետրվարի 26-28-ը  նախարարի Գերմանիա կատարած այցի արդյունքներին: Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել ՙՇրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ՚ համատեղ հռչակագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին:

Անդրադարձ է կատարվել Գերմանական վերակառուցման բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (GIZ), գերմանական Բնության պահպանության և կենսաբազմազանության միություն (NABU) կազմակերպությունների և միջազգային WWF-ի հետ ակտիվ համագործակցությանը:

Դեսպանը իր հեթին նույնպես բարձր է գնահատել Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը:

Մորելիի խնդրանքով նախարար Հարությունյանը ներկայացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ապահով չեզոքացման ծրագրի ընթացքի մասին: Նախարարի տեղեկացմամբ, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Ներկայումս քննարկվում են թունաքիմիկատների ոչնչացման 2 տարբերակ՝ ոչնչացումն իրականացնել Հայաստանում կամ թունաքիմիկատները Հայաստանից արտահանելով՝ թունաքիմիկատների ոչնչացումն իրականացնող համապատասխան հզորություններ ունեցող երկրում»,-նշել է Արամ Հարությունյանը:

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին հրավիրել է համատեղ այց կազմակերպել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել դեսպանի կողմից:

Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվ հանդիպումների միջոցով ավելի ակտիվացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter