
Բողոքի ակցիա` ի պաշտպանություն դելֆինների
Հուլիսի 7-ին` ժամը 13:30-ին, Երևանի դելֆինարիումի տարածքում «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է բողոքի ակցիա: Ակցիան նվիրված է անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային օրվան: Ակցիան պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին, սակայն օրը տեղափոխվել է հուլիսի 7-ին:
Հիշեցնենք, որ դելֆինների պաշտպանները հուլիսի առաջին շաբաթը հայտարարել են Պատանդ դելֆինների համաշխարհային շաբաթ, իսկ հուլիսի 4-ը` Պատանդ դելֆինների միջազգային օր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել