HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ի աջակցությամբ կատարելագործվեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպական հմտությունները

Այսօր Երևանում մեկնարկեց կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների և երիտասարդական թևերի ներկայացուցիչների համար:

«Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝  իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի  նախագահ Արմեն Ղալումյանը հավելեց. «Այս նախաձեռնությունը կխթանի ազգային փոքրամասնությունների հետագա ներգրավումն ու ընդլայնված մասնակցությունը հայ քաղաքացիական հասարակության մեջ»:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետները կազմակերպական զարգացման թեմայով վերապատրաստեցինազգային փոքրամասնությունների  ինը համայնքների ներկայացուցիչներիին՝ նպատակ ունենալով նպաստել նրանց էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնության պահպանմանն ու զարգացմանը:

Երևանից և Հայաստանի մարզերից ընդհանուր առմամբ 24 մասնակիցներ կուսումնասիրեն կազմակերպական զարգացման հիմունքներ, ծրագրերի մշակում և իրականացում, ֆինանսական կայունության պլանավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդհայթայթում և համայնքային զարգացում: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter