
Ցեմենտը հնարավոր է էժանանա
Այս տարի ցեմենտը քիչ չի արտադրվում, քան նախորդ տարի, որովհետև շինարարությունն էլ Հայաստանում վատ չի ընթանում նախորդ տարվա համեմատ: Այս գնահատականը տվեց գործածար Միխայիլ Բաղդասարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչու է ցեմենտի գինը Հայաստանում, համեմատած այլ երկրների հետ, ավելի թանկ` հարցին գործարարը պատասխանում է, որ ցեմենտի գինը չի փոխվել Հայաստանում: Շուտով կլրանա Հրազդանի ցեմենտի գործարանի 40 տարին, այն դեռ հին տեխնոլոգիաներով է արտադրվում: Մ. Բաղդասարովն ասում է, որ գործարանի արդիականացումից հետո կարող է գները նվազեն, բայց ոչ այնքան, քան ինքնարժեքն է: Իսկ արդիականացման համար արդեն ներդրումներ են արվում:
Ինչ վերաբերում է բենզինի սպառմանը, գործարարն ասում է, որ այստեղ որոշակի անկում կա, որը կապված է համաշխարհային շուկայում բենզինի բարձր գների հետ: Նաև կապ ունի գազի լիցքավորմամբ աշխատող մեքենաների ավելացմամբ, և բենզինի վաճառքը նվազում է, բնականաբար, հարկերն էլ են նվազում, քանի որ բենզինի հարկերն ավելի շատ են կազմում, քան գազինը:
Մեկնաբանել