HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հունիսի 2-9-ը մեկնարկում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրականացվում է արդեն 11-րդ տարին:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոֆորում է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Փառատոնի հիմնադիր-նախագահը Գագիկ Ղազարէն է, իսկ փառատոնի խորհրդանիշը՝ Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկը:

Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «Մեկ կադր - մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»:

«Մեկ կադր - մեկ րոպե» մրցույթը փառատոնի հիմնադիր ծրագիրն է. մոնտաժի բացառումով 60 վարկյան պատկերի նկարահանում: Այս դեպքում երկու հիմնական սահմանափակումները փաստացի առավելություն են: Հեղինակն օժտված է կինոլեզվի տարրերից օգտվելու, խոսքի ազատությամբ: Առավել քիչ տեխնիկական, ֆինանսական ծախսերի ու ժամանակի օգտագործմամբ ամբողջական ֆիլմ արտադրելու բացառիկ հնարավորությամբ:

Տարիների ընթացքում «Մեկ կադր - մեկ րոպե» ֆիլմերով կրթված հեղինակները դարձան փառատոնի հետագա զարգացման հիմնական ներուժն ու արդեն 2008 թվականից փառատոնը ստացավ իր ներկա` երեք անվանակարգերով կառույցը:

Փառատոնը հեղինակներին աջակցում է սցենարի, նկարահանման և մոնտաժի խնդիրներում: Տեխնիկական աջակցությունն անվճար է: Փառատոնն ակտիվորեն զարգացնում է համարտադրության` ՀԵՂԻՆԱԿ և ՆՓԱԿԻՆՈ սկզբունքը:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը շահեկանորեն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով. բջջային հեռախոսից մինչև կինոժապավեն, թվային խցիկ: Փառատոնի էկրանային չափորոշիչը թվային հեռարձակումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter