Կարկուտը վնասել է Արագածոտնի և Վայոց ձորի ցանքատարածքները
Երեկ՝ ժամը 14.05-ին, ՀՀ ԱԻՆ-ն տեղեկատվություն է ստացել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար: Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են նաև Վայոց ձորի մարզի Սալլիի գյուղի պտղատու ծառերը և ցանքատարածքները: Ժամը 16.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզաբանելու համար:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
***
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել